ԱՄՆ-ից՝ ՆԱՏՕ-ի երկրները 21 միլիարդ դոլարի զենք են գնել
Հյուսիսատլանտյան դաշինքում Վաշինգտոնի դաշնակիցները 2024 թվականին Միացյալ Նահանգներից գնել են մոտ 21 միլիարդ դոլարի տարբեր տեսակի զենքեր, ասվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Երբ Եվրոպան ներդրումներ է կատարում իր պաշտպանության մեջ, այն նաև անմիջականորեն աջակցում է Միացյալ Նահանգներում աշխատատեղերի ստեղծմանը, ամրապնդում է մեր արտադրական բազան և ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությունը», - ասել է Ուիթեքերը՝ մեկնաբանելով Հաագայում դաշինքի գագաթնաժողովի արդյունքները և անդամ երկրների կողմից պաշտպանության ծախսերը մեծացնելու որոշումը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ դաշնակիցները կհաստատեն իրենց պարտավորությունները այս հարցում գործողություններով։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի կարծիքով, Միացյալ Նահանգները գերազանցում է իր դաշնակիցներին զենքի արտադրության ոլորտում նորարարությունների առումով։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել են պաշտպանության ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Թրամփը և ԱՄՆ-ն ուժեղ գործողություն են իրականացրել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող անել այն, ինչ ԱՄՆ-ն արեց Իրանի միջուկային օբյեկտնե...
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային կայաններին. Թրամփ
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային կայանների, այդ թվում Ֆորդոյին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։«Այժմ խաղաղությ...
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ գործել են սերտ համագործակցությամբ. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ գործել են սերտ համագործակցությամբ, հայտարարել է Դոնալդ Թրամփը«Նեթանյահուի հետ գործել ենք որպե...
Իրանն ամբողջ գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
Իրանը պատասխանել է Իսրայելի հարձակմանը մի շարք հզոր հարվածներով։ Ինչ է հայտնի այս ժամին.ՄԱԿ-ում Իրանի մշտական ներ...