
Իրանն ամբողջ գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանը պատասխանել է Իսրայելի հարձակմանը մի շարք հզոր հարվածներով։
Ինչ է հայտնի այս ժամին.
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ հունիսի 13-ին Իսրայելի հարձակումը հավասարազոր էր պատերազմի հայտարարման։
Թեհրանը գիշերը Իսրայելի դեմ հրթիռային հարձակումների առնվազն չորս ալիք է իրականացրել։ Նպատակակետերը եղել են ավելի քան 150 օբյեկտ, այդ թվում՝ ամերիկյան F-15, F-16 և F-30 կործանիչներով ավիաբազաներ, ինչպես նաև ռազմաարդյունաբերական օբյեկտներ։
Իրանական իշխանությունները հայտարարել են, որ տասնյակ հրթիռներ կարողացել են խոցել իրենց նախատեսված թիրախները։ Հրթիռները մի քանի անգամ հարվածել են Թել Ավիվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, հաղորդում է IRNA-ն։
Իրանական հրթիռը ընկել է նաև Թել Ավիվի արվարձանում գտնվող բնակելի թաղամասի վրա։
Վարչապետ Նեթանյահուն ապաստան է գտել և այնտեղից գնահատում է իրավիճակը, հաղորդում է CNN-ը։ Իսրայելի ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների հետևանքով առնվազն 63 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել: