Իսրայելը հաշվարկել է Իրանի հետ պատերազմում կրած վնասի մասշտաբները
Իսրայելը հաշվարկել է Իրանի հետ պատերազմի 12-օրյա ընթացքում կրած վնասի մասշտաբները: Այն կրկնակի գերազանցում է Գազայի հատվածում 21-ամսյա արշավի ընթացքում կրած ֆինանսական կորուստները։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Իսրայելի ֆինանսների նախարարությանը, Իրանի հետ 12-օրյա պատերազմի ուղղակի վնասը հասել է 10-ը միլիարդ շեկելի (3 միլիարդ դոլար)։
«Սա Իսրայելի պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Մենք երբեք նման մեծածավալ վնասի չենք բախվել», - ասել է Իսրայելի հարկային մարմնի գլխավոր տնօրեն Շայ Ահարոնովիչը, որը պատասխանատու է փոխհատուցման վճարման համար։
Եվ այս գումարը չի ներառում հակամարտության ընթացքում օգտագործված զենքի և պաշտպանական համակարգերի վերականգնման ծախսերը։
Իսրայելի ֆինանսների նախարարն էլ նշել է, որ պատերազմի ընդհանուր արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի: 12 օրվա ընթացքում Իսրայելի տնտեսությունը գործնականում կաթվածահար էր, դպրոցները և բիզնեսների մեծ մասը, բացառությամբ կարևորագույնների, դադարեցրել են աշխատանքը։
Մասնավորապես բիզնեսներին փոխհատուցումը կկազմի 5 միլիարդ շեկել կամ մոտ 1,5 միլիարդ դոլար։ Սա կրկնակի գերազանցում է 2023 թվականի հոկտեմբերին գույքային վնասի համար վճարված գումարը, երբ համայնքները տուժել էին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից։
Նմանատիպ հոդվածներ
Թրամպի օրինագիծը Միացյալ Նահանգները կտանի ստրկության ճանապարհով. Մասկ
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված օրինագիծը կարող է Միացյալ Նահանգները տանել ստրկության ճանապարհով։ Այս...
Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է
Կառավարության այսօրվա նիստին որոշում է ընդունվել, որ Ցեմենտի ներմուծումը 3-րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով ա...
Մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կգործի
Ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, ՀՀ-ից այս գյուղատնտեսական արտադրատեսակ...
ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան
Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այս մասին...