Մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կգործի
Ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, ՀՀ-ից այս գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամաբ 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվել։ Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին, ըստ այդմ՝ որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերին ընդունել էր որոշում, համաձայն որի՝ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2025 թվականի հուլիսի 4-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։
Նմանատիպ հոդվածներ
Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է
Կառավարության այսօրվա նիստին որոշում է ընդունվել, որ Ցեմենտի ներմուծումը 3-րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով ա...
ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան
Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այս մասին...
Նավթի գները կտրուկ աճել են
«Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագ...
ՀՀ-ից ծիրանով բեռնված բեռնատարներ են հատել ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․«Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով...