Մեր հարաբերությունները նոր ձև կստանան․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցությունն այժմ նոր ձև կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պետական IRIB հեռուստառադիոընկերությանը հարցազրույցում։
«Այսուհետ մեր հարաբերությունները գործակալության հետ նոր ձև կստանան։ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հստակեցրել է (ԱԷՄԳ-ի հետ համագործակցության) ուղին, համագործակցության տեսակի շուրջ որոշումը թողնվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայեցողությանը», - ասել է նա։
Նախարարը հավելել է, որ տեսչական ստուգումները կասեցվել են, և Իրանը ներկայում հնարավորություն չի տեսնում ԱԷՄԳ-ի տեսուչներին ընդունելու համար։
«Մենք դեռ որոշում չենք կայացրել անձամբ Գրոսիին ընդունելու առնչությամբ, իսկ ինչ վերաբերում է տեսուչներին, ապա պետք է ուսումնասիրենք՝ արդյոք դա կհամապատասխանի խորհրդարանի օրենքի դրույթներին», - նշել է Արաղչին և հավելել է, որ միջուկային օբյեկտներին ամերիկյան ավիահարվածների հասցրած վնասը «մեծ է և լուրջ»:
Հիշեցնենք՝ հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին ԱԷՄԳ-ի հետ երկրի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի տեքստը: Հունիսի 26-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատեց այս փաստաթուղթը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։Փաս...
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...
Փաստաբանը հայտնել է՝ որտեղ է Շիրակի թեմի առաջնորդը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողո...