ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից։
Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։Փաս...
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...
Ագրեսիան Իրանին ստիպեց հրաժարվել. Արաղչի
Իսրայելի գործողությունները Իրանին ստիպել են հրաժարվել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական...