Փաստաբանը հայտնել է՝ որտեղ է Շիրակի թեմի առաջնորդը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է փաստաբան Թամարա Յայլոյանը։
Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։ Հիշեցնենք՝ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ Ոստիկանները հսկում են Շիրակի թեմի առաջնորդարանի մուտքը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։Փաս...
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...
Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանում չէ․ հոգևորական
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել է հոգևորականնե...