Հայտնի՝ ինչ են քննարկել Լուկաշենկոն և Թրամփի հատուկ ներկայացուցիչը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգի հետ։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան պլանավորում է մեկնել Բելառուս՝ հանդիպելու հանրապետության ղեկավարի հետ։ Նշվեց, որ հանդիպումը կազմակերպվել է այն ֆոնին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի շուրջ բանակցությունները որևէ նկատելի արդյունք չեն տալիս։
Մինչ այդ Լուկաշենկոն հայտարարել էր , որ Բելառուսի քաղաքացիները չպետք է մոտ ապագայում զինված հակամարտության սպասեն։ Նրա խոսքով՝ պատերազմ չի լինի, «եթե մենք այսօր վճռականորեն կանգնենք մեր երեխաների, մեր երիտասարդության մտքերի և սրտերի համար պայքարում»։
Ավելի վաղ Լուկաշենկոն թվարկել էր Ուկրաինայում հակամարտության պատճառները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...