Ռուսաստանից մեկնաբանել են Կարապետյանի ձերբակալությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի և ռուս ձեռնարկատեր, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ։
Այս թեման քննարկել շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան սպեցիֆիկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում», - ընդգծել է նա։
Զախարովան հավելել է․ «Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։Փաս...
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...