
Ինչ կլինի, եթե Խամենենին սպանվի

«Հեզբոլլահ»-ն աջակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ առաջնորդների կողմից հնչեցված սպառնալիքների, որ նա կարող է սպանվել։ Այս մաիսն այտնում է Times of Israel-ը։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նախազգուշացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը կունենա «աղետալի հետևանքներ»։
«Խամենեիի Սպանության սպառնալիքները հիմարություն են և անխոհեմ, և կունենան աղետալի հետևանքներ։ Դրանք արդեն իսկ արտաբերելը վիրավորանք է հարյուր միլիոնավոր հավատացյալների և իսլամի հետ կապվածների համար, և դա միանգամայն դատապարտելի է: Այսօր մենք ավելի վճռական ենք և միավորված նրա շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։
«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։