Ֆրանսիայում Իրանի դեսպանը՝ Իրանի կապիտուլացիայի գնալու մասին
Իսրայելի հետ հակամարտության ֆոնին Իրանն անվերապահորեն չի գնա կապիտուլյացիայի, ինչը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին ասել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամեդ Ամին Նեջադը։
«Սա նույն ցանկությունն է, ինչն ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Դա բնավ չի իրականացվի։ Իրանի ժողովուրդը միասնական է ագրեսիայի դեմ», - ասել է նա՝ մեկնաբանելով կապիտուլյացիայի գնալու Թրամփի պահանջը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռազմաօդային ուժերի 50-ից ավելի կործանիչներ հարվածներ են հասցրել Իրանում թիրախներին, որոնց թվում եղել են հրթիռների համար բաղադրիչներ և ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող օբյեկտներ։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դադարեցվել է
Իրանի խորհրդարանը հաստատել է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը կասեցնելո...
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է․ ՌԴ ՊՆ
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է, հակամարտության հավանականությունը սպառնալից կերպով աճել է։ Այս մասին հա...
Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն...
Ինչ կլինի, եթե Խամենենին սպանվի
«Հեզբոլլահ»-ն աջակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ առաջնոր...