Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) ոչնչացրել են Իրանի հրթիռային կայանքների մեկ երրորդը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«ԻՊՈւ-ն ոչնչացրել է իրանական ռեժիմի բոլոր հրթիռային կայանքների մոտ մեկ երրորդը», - ասել է նա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ հարվածելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Հարձակումները թիրախավորել էին միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքները, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներին։
Այդ երեկոյան արդեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը սկսելու մասին և հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին։ Թեհրանը խոստացավ լայնածավալ հարվածներ հասցնել Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ավիաբազաներին և այլ ռազմավարական օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո
Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է անցնել Պակիստանին՝ հարվածներ հասցնելով երկրի միջուկային օբյեկտներ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...