Ռազմական
Իրանի ԱԳ խոսնակն` Իսրայելի կողմից հիվանդանոցին հարվածելու մասին
Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում գտնվող հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից կատարված հարվածը միջազգային իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն: Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական էջում։
«Իսրայելցի ագրեսորները հարձակվել են Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում գտնվող Ֆարաբի հիվանդանոցի վրա։ Հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա հարձակումները, որոնք ենթադրաբար իրականացվել են պաշտպանության նախարարի հրամանով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և ռազմական հանցագործություն», - գրել է նա։
Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ավիահարվածը վնասել է Քերմանշահի հիվանդանոցի շենքը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0