Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ իսրայելական ինքնաթիռները կհարվածեն Իրանում գտնվող բոլոր թիրախներին։ Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորում է միջուկային նախագիծը ղեկավարող գիտնականների խումբը։
«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի բոլոր օբյեկտներին և բոլոր թիրախներին», - Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Clash Report-ը։
Վարչապետը պնդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վճռական հարված է հասցրել «Իրանի հիմնական հարստացման օբյեկտին»։ Եվ հիմա Իսրայելը մտադիր է վերացնել միջուկային նախագիծը ղեկավարող բոլոր գիտնականներին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո
Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է անցնել Պակիստանին՝ հարվածներ հասցնելով երկրի միջուկային օբյեկտներ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...