Իրանը Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների առնվազն չորս ալիք է արձակել
Իրանը գիշերը Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների առնվազն չորս ալիք է արձակել
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հարձակման ժամանակ կիրառվել են գերձայնային հրթիռներ, որոնք ժամանակակից հակաօդային պաշտպանությունը դժվարանում է որսալ։
Թեհրանը երկու անգամ հարվածել է հրեական պետության պաշտպանության նախարարության շենքին։ Թեհրանը նաև հարվածել է Իսրայելի ռազմական արդյունաբերությանը և հրթիռների արտադրության օբյեկտներին։
Թել Ավիվը պատասխանել է հարվածելով Իրանի Սպահան քաղաքին, որտեղ գտնվում է ուրանի վերամշակման կենտրոն։
Հիշեցնենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը խոստովանել է, որ երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութի փոքր արտահոսք։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն ամբողջ գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
Իրանը պատասխանել է Իսրայելի հարձակմանը մի շարք հզոր հարվածներով։ Ինչ է հայտնի այս ժամին.ՄԱԿ-ում Իրանի մշտական ներ...
Այսօր Թրամփը և ԱՄՆ-ն ուժեղ գործողություն են իրականացրել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող անել այն, ինչ ԱՄՆ-ն արեց Իրանի միջուկային օբյեկտնե...
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային կայաններին. Թրամփ
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային կայանների, այդ թվում Ֆորդոյին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։«Այժմ խաղաղությ...
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ գործել են սերտ համագործակցությամբ. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ գործել են սերտ համագործակցությամբ, հայտարարել է Դոնալդ Թրամփը«Նեթանյահուի հետ գործել ենք որպե...