Սարսափելի հետևանքներ կունենա․ հայտարարություն՝ Օմանից
Օմանը դատապարտել Է Իրանի վրա իսրայելական հարձակումը․ այն կարող է հանգեցնել լայնածավալ հակամարտության, ինչպես նաև խոչընդոտում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային դոսյեի շուրջ բանակցություններին: Այս մասին ասվում է Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման բանակցային գործընթացում:
«Այս հարձակումը տեղի է ունեցել չափազանց զգայուն պահին, քանի որ ակտիվացել են Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունների վերսկսմանն ուղղված միջազգային ջանքերը: Սա ակնհայտորեն վկայում է դիվանագիտական գործընթացը խափանելու և ավելի լայն հակամարտություն հրահրելու միտումնավոր ձգտման մասին, որը սարսափելի հետևանքներ կունենա տարածաշրջանային և միջազգային կայունության համար», - նշված է հայտարարության մեջ։
Նշենք՝ Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի Օմանում ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ նախատեսված հաջորդ բանակցություններին, որոնք ծրագրված են հունիսի 15-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...