Պատասխանը կլինի կոշտ․ Իրանից զգուշացնում են
Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը իսրայելական հարձակումներին կլինի կոշտ: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին։
Նա հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից գիշերային հարվածները, որոնք, նրա խոսքով, իրականացվել են ԱՄՆ աջակցությամբ, կոշտ պատասխան կստանան։
«Թշնամիները պետք է վճռական պատասխան ակնկալեն զինված ուժերի կողմից։ Զինված ուժերը լիովին պատրաստ են և անպայման վճռական պատասխան կտան այդ գործողություններին։ Վրեժխնդրությունը վճռական կլինի, և սիոնիստական ռեժիմը և Միացյալ Նահանգները շատ բարձր գին կվճարեն», - հայտարարել է նա։
Նշենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Վերելք առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն. Գրոսսի
Իրանում Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտ...
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծ...
Իրավիճակը սրվում է․ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին․CBS
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել: Այս մասին հ...
Բեռնատարների վարորդները ոչինչ չգիտեին․ Զելենսկի
Բեռնատարների վարորդները չգիտեին, որ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխում և «պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»։ Այս մ...