Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ավարտել է գործողության առաջին փուլը, որը ներառում էր Իրանի տարբեր մասերում գտնվող տասնյակ ռազմական, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարվածներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարության մեջ նշել է. «Իրանական ռեժիմի ձեռքում գտնվող զանգվածային ոչնչացման զենքերը սպառնալիք են ներկայացնում Իսրայել պետության համար և զգալի սպառնալիք ամբողջ աշխարհի համար։ Իսրայելը թույլ չի տա, որ հրեական պետությունը ոչնչացնելու նպատակ ունեցող ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք ունենա»։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Իրանի տարբեր մասերի դեմ զանգվածային հարվածներին մասնակցել են տասնյակ ինքնաթիռներ։ Հարվածները կատարվել են «բարձրորակ հետախուզության հիման վրա՝ Իրանի միջուկային ծրագրին վնաս հասցնելու նպատակով և ի պատասխան իրանական ռեժիմի կողմից Իսրայելի դեմ շարունակվող ագրեսիայի»։
Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։ Հարվածի հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հար...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...