Ալի Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի զինված ուժերը կպատասխանեն Իսրայելի հարվածներին և կստիպեն Թել Ավիվին զղջալ իր արածի համար։ Այդ մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Զինված ուժերը կգործեն և կկիրառեն իրենց ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն Սիոնիստական ռեժիմին»,- ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով՝ Իրանը ոչ մի զիջման չի գնա, և ժողովուրդը չպետք է կասկածի դրանում։
Իրանի պետական լրատվամիջոցները վերջին մեկ ժամում հայտնել են, որ Թեհրանի կենտրոնում, որտեղ գտնվում է Խամենեիի նստավայրը, գործում է հակաօդային պաշտպանությունը։
ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ երեկոյան մի շարք հարվածներից հետո ակտիվացվել է Թեհրանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Հաղորդվում է խոցված մի քանի իսրայելական ԱԹՍ-ների, հրթիռների և մեկ կործանիչի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հար...