Դա չի նշանակում, որ պատերազմը կշարունակվի այդքան տարի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կա ծրագիր՝ Կիևին առաջիկա երեք տարիների ընթացքում գերմանական IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու համար, հաղորդում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
«Մենք շնորհակալ ենք IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար, հիմա հասկանում ենք մատակարարման ծրագիրը։ Ես մանրամասների մեջ չեմ խորանա, բայց սա առաջիկա երեք տարիների ծրագիր է, և սա մեզ համար շատ կարևոր աջակցություն է ամեն դեպքում», - ասել է Ուկրաինայի առաջնորդը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Զելենսկին նշել է, որ դա չի նշանակում, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այդքան տարի։ Սակայն Ուկրաինային, նախագահի խոսքով, դեռևս անհրաժեշտ են բարձրորակ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ պաշտպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հար...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...