Քաղաքականություն

Վստահաբար Երևանում որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են. Ավինյան

Edita 677 դիտում
Վստահաբար Երևանում որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են. Ավինյան

«Երևան քաղաքում հավելյալ 250 ավտոբուսները ներմուծելու ժամանակ վստահաբար որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են: Ոչ միայն այս պատճառով են ավելանալու, այլև խցանումներն ավելանալու են հենց այն պահին, երբ շուտով սկսենք գծել նոր ավտոբուսային գծերը տարբեր հատվածներում, որոնք նախատեսված են միայն ավտոբուսների համար»,-այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Այո՛, պետք է այդ խցանումներն առաջանան, պետք է մեր տրանսպորտային համակարգն իր ամբողջական շարժակազմով ծառայի ամբողջ քաղաքին: Մեր ժամանակը պետք է քիչ ծախսվի ավտոբուս սպասելու վրա, որ ես, դուք, մեր գործընկերները որոշենք, որ մեզ ավտոմեքենա հազվագյուտ դեպքերում է պետք: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգն այնպիսին է, որ բոլորիս ավելի հարմար է, որ ոչ թե գնանք, այդ խցանումների մեջ մեր ավտոյով մնանք, այլ մտնենք ավտոբուս, նստենք մետրոն, նստենք մյուսը և այդ ճանապարհով տեղաշարժվենք քաղաքով մեկ»,-ասել է նա:


Նա  վստահեցրել է` չկա մի եվրոպական քաղաքի հաջողված փորձ, որն այս ճանապարհով չի գնացել: Բոլորը, ովքեր գնացել են այս ճանապարհով, հաջողել են: Բոլոր նրանք, ովքեր հապաղել են այս ճանապարհով գնալ, նրանք իրականում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնած:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից