Ռուսական կողմը ստիպված կլինի դա անել․ Մեդինսկի
Ուկրաինան ցույց է տալիս՝ պատրաստ չէ բանակցություններին։ Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա կարծիքով, նման մարտավարությունը կարող է վատթարացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։
«Մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է ռուսական բանակցային թիմի ղեկավարը՝ հավելելով, որ «եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով», «ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել»։
Մեդինսկու խոսքով՝ փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժենա մի շարք նոր տարածքներ։
Մեդինսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր չէ երկարատև պատերազմ վարել և որպես օրինակ բերել է Շվեդիայի հետ Հյուսիսային պատերազմը:
«Ռուսաստանի հետ հնարավոր չէ երկարատև պատերազմ վարել», - ասել է Մեդինսկին՝ վկայակոչելով XVIII դարում Շվեդիայի հետ Ռուսաստանի 21-ամյա պատերազմը ՝ որպես ապացույց այն բանի, որ ՌԴ-ն հաղթում է ձգձգված մարտերում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...