Կընդլայնվի ստենտների տեղադրման անվճար վիրահատությունների շրջանակը
ՀՀ առողջապահության նախարարությունը ցանկանում է ընդլայնել կորոնար ստենտների տեղադրման անվճար վիրահատությունների շրջանակը։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարությունն առաջարկում է, որ նման հնարավորություն ստանան հիվանդները ոչ միայն նախաինֆարկտային վիճակում, այլև սրտանոթային հիվանդությունների ավելի վաղ փուլերում։ Ավանեսյանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ նախորդ տարի նախարարությունն ավելացրել է աորտայի շերտազատման վիրահատությունների հատկացումները։
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ առաջարկեց քննարկել նման ընդլայնման նպատակահարմարությունը: Նրա խոսքով՝ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտ 20 տոկոս դեպքերում ստենտները տեղադրվում են առանց իրական անհրաժեշտության։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
Երթևեկության մասշտաբային փոփոխություններ Երևանում
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցնե...