Հայաստանում դա գիտակցում են․ Զախարովա
Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին: Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հանրապետության պաշտոնյաները հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան։
«Հայաստանում գիտակցում են՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն երկրի, այլ ընդհանուր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է», - ասել է նա:
Զախարովան նշել է․ «Կայանի տեղակայումը եւ գործունեությունը կարգավորվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան երկկողմ փաստաթղթերով։ Այս հարցը երբեք ոչ ոքի կողմից չի բարձրացվել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...