Երևանում կարձանագրվեն չվճարողները. ավտոբուսներում հաշվիչ համակարգ է տեղադրված
Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ուղևորների մոտ 80%-ը բարեխիղճ վճարում է ուղեվարձը, բայց կան նաև մարդիկ, որոնց չի հետաքրքրում, որ առանց նորմալ վճարման տրանսպորտը նորմալ չի աշխատի։ Ավինյանի խոսքով` նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ պատասխանատվություն կկրեն, թե ոչ։
«Բայց ավտոբուսներում և դռների վրա արդեն ունենք ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով»,- ասել է Ավինյանը:
Նրա խոսքով՝ տրանսպորտում վալիդատորների խափանումներ լինում են, բայց քիչ դեպքերում։
Քաղաքապետը չի հստակեցրել, թե այդ համակարգի հիման վրա երբ է պլանավորվում սկսել տուգանել ուղևորներին կամ հսկիչների ծառայություն հիմնել։
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
Երթևեկության մասշտաբային փոփոխություններ Երևանում
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցնե...