Արշակ Սրբազանը՝ Աննա Հակոբյանի գրառման մասին
Աննա Հակոբյանի հայտարարություներն իրենց մեջ քրեական հանցակազմ են պարունակում, եթե նման տեղեկություններ ունեն, թո՛ղ դիմեն իրավապահ մարմիններին։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արշակ Սրբազանը, անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարություններին այն մասին, թե «երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»։
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե հնարավո՞ր է կաթողիկոսին ամբոխի միջոցով հեռացնել, Արշակ Սրբազանը պատասխանել է. «Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց մենք քաղաքակիրթ երկրում ենք չէ՞ ապրում»։
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նաև նշել է, որ եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք Վեհափառին դեմ են։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող գրառում է կատարել, քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Գրառումը զայրութ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Իրավապաշտպաններն էլ Փաշինյանի այս և վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Գարեգին Բ-ին
Այս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությո...
Այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու. Ալեն Սիմոնյան
Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, և ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքեն...
Սրանից հետո ելույթներիս ժամանակ ասելու եմ` կաշառակեր Ռոբերտ Քոչարյան. Փաշինյան
Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի նիստում: Այս մասին հայտարա...
Միրզոյանը` Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի մասին
Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...