Քաղաքականություն
Վարորդը թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ. Ավանեսյան
Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:
Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնանիսյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վերջնաժամկետի մասին տեղեկությունը սուտ է. Սպիտակ տուն
Աշխարհը տեսնում է ձեր կեղծավոր հռետորաբանությունը. Փեզեշքիան
Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի որդին դիմում է Մակրոնին
3.0