Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին

Այս իրավիճակում խաղաղություն կստանանք ուղիղ այնպես, ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Հարցին՝ ի՞նչ գործիքակազմով պիտի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել, արդյոք պետք չէ իր լեզվով իր հետ խոսել, Սերժ Սարգսյանն ասել է.


«Մենք առաջադրել ենք գործիքակազմ, ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, ես ի վիճակի չեմ իր լեզվով խոսել, կներեք»։


Ինչ վերաբերում է նրան, որ եթե չհաջողվի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն կմասնակցի՞ 2026–ի ԱԺ ընտրություններին, երրորդ նախագահն պաըասխանել է.


«Դե տեսնենք։ Դեռ որոշում չկա»։

Քաղաքականություն