Փոփոխություն ՌԴ-ում միգրանտների ռուսաց լեզվի քննության վերաբերյալ
ՌԴ-ում միգրանտների ռուսաց լեզվի քննությունը 2026 թվականի հունվարի 1-ից կանցկացվի բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին հայտնել է ՌԴ կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին։
Միգրանտների համար քննության կազմակերպման և անցկացման վերահսկման միջոցառումները քննարկվել են Պետդումայի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի նիստում։
Մոգիլևսկին հավելել է, որ Տոմսկի պետական համալսարանի մշակած ԱԲ-հարթակն այժմ փորձարկման փուլում է։
Այս հարթակում քննությունն ընդունում են Սիբիրի դաշնային շրջանի բոլոր մարզերում, ԼԺՀ-ում և մի շարք այլ սուբյեկտներում։ Բանավոր քննություն անցկացնելու տարբերակը քննարկման փուլում է։
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...