Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է տարածել
Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում,...
Ձերբակալվել է Արզնիի համայնքապետը և ևս 8 անձ. մանրամասներ
Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այս մաս...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...