Կալիֆոռնիան դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ
Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Պենտագոնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման համար, գրում է AFP-ն։
Դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։ Կալիֆոռնիայի նահանգապետը պահանջում է չեղարկել Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը։
Ավելի վաղ ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել էր կրկնապատկել Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի զորքերի թիվը՝ անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար իրականացվող ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին՝ հասցնելով այն 4000 մարդու։ Բացի այդ, Լոս Անջելես է ուղարկվել նաև 700 ծովային հետևակ։ Թրամփի վարչակազմը այս որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցների և շենքերի դեմ սպառնալիքների աճով»:
ԱՄՆ իշխանությունները Կալիֆոռնիա ուղարկեցին Ազգային գվարդիայի և ծովային հետևակի զինծառայողներ զանգվածային անկարգությունների բռնկումից հետո, որոնք առաջացել էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից անօրինական ներգաղթյալների դեմ իրականացված ռեյդերի հետևանքով։ Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...