Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները. Արայիկ Հարությունյան
ՔՊ վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ի թիվս ներքաղաքական այլ հարցերի քննարկվել է նաև կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ են որոշել, և արդյո՞ք Փաշինյանն արդեն նամակներ ստացել է իր մեյլին, Հարությունյանը պատասխպանեց.
«Ենթադրում եմ, որ առաջիկա օրերին հայտարարություն կլինի այն մասին, թե այդ գործընթացն ինչ ընթացք է ունենալու»։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ այս գործընթացն ընդդիմադիրների կողմից դիտարկվում է որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ, նա ասաց.
«Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները, երբ խոսում են քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին, նրանք 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ ուզել են քաղաքացիական պատերազմ հրահրել, փորձերը ձախողվել են, քաղաքական ուժեղ ապտակներ են ստացել և նստել իրենց տեղը։ ՀՀ–ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ»։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Գարեգին Բ-ին
Այս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությո...
Այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու. Ալեն Սիմոնյան
Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, և ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքեն...
Սրանից հետո ելույթներիս ժամանակ ասելու եմ` կաշառակեր Ռոբերտ Քոչարյան. Փաշինյան
Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի նիստում: Այս մասին հայտարա...
Միրզոյանը` Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի մասին
Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...