Բաքվի դատարանը կրկին մերժել է Ռուբեն Վարդանյանին
Բաքվի դատարանը կրկին մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների` առաջին միջնորդությունը վերաբերել է մեղադրական եզրակացության պատճենը Վարդանյանի ընտանիքին տրամադրելուն։
Արցախի նախկին պետնախարարը դիմել է ևս մեկ միջնորդությամբ, որպեսզի փորձաքննություն անցկացվի և ստուգվի, թե որքանով է իր քրեական գործը ճիշտ թարգմանվել ռուսերենով։ Այս միջնորդությունը նույնպես մերժվել է։
Հաջորդ «նիստը» նշանակվել է հունիսի 17-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում,...
Ձերբակալվել է Արզնիի համայնքապետը և ևս 8 անձ. մանրամասներ
Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այս մաս...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...