Վրաստանի իշխանությունները խստացնում են երկրում օտարերկրացիների գտնվելու կանոնները
Վրաստանի իշխանությունները մտադիր են խստացնել երկրում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու կանոնները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Քրեական օրենսգրքում նոր պատժատեսակ կլինի․ օտարերկրացու վտարում՝ որոշակի ժամկետով Վրաստան մուտք գործելու արգելքով:
«Նմանատիպ միջոց կհայտնվի նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում»,-հայտնել է Մդինարաձեն ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև երկրում գտնվելու կանոնների խախտման համար տուգանքների զգալի ավելացում, բացի այդ, կհեշտացվի անօրինական ներգաղթյալներին արտաքսելու գործընթացը:
Ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր մշակել՝ ուղղված միգրացիոն ռեժիմի խստացմանը: Նորամուծությունները նպատակ ունեն կատարելագործել միջազգային պաշտպանություն տրամադրելու մեխանիզմները, պայքարել անօրինական միգրացիայի դեմ և կանխել ապաստան ստանալու ընթացակարգի չարաշահումները:
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...