Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելի իշխանություններին
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելի իշխանություններին՝ պնդելով, որ իրեն առևանգել են: Այս մասին նա հայտարարել է X սոցիալական ցանցում «Ազատության նավատորմի» կոալիցիայի (The Freedom Flotilla Coalition) կողմից հրապարակված տեսանյութում:
Ըստ Թունբերգի՝ նշված կոալիցիային պատկանող «Մադլին» նավը միջազգային ջրերում կանգնեցվել է Իսրայելի անունից կամ ուղղակիորեն իսրայելական կողմից գործող ուժերի կողմից:
«Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, ընտանիքին և ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ ինձ և մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար», - հայտարարել է էկոակտիվիստը:
Իսրայելական զինվորականները ստուգել և ձերբակալել են «Մադլին» նավը, որը «Ազատության նավատորմի» կոալիցիայի կազմում ուղևորվում էր դեպի Գազայի հատված: Նավի վրա եղել են 12 ակտիվիստ, այդ թվում՝ Թունբերգը, ինչպես նաև Ֆրանսիայի, Թուրքիայի, Բրազիլիայի և Շվեդիայի քաղաքացիներ: Կոալիցիայի պաշտոնյաները հայտարարել են, որ նավը կանգնեցվել է միջազգային ջրերում, և կամավորներից մի քանիսը «առևանգվել» են: Ձերբակալվածների թվում են Թունբերգը, ֆրանսիացիներ Ռևա Վիարդը և Յանիս Մամդին, թուրք Սույաբ Օրդուն և բրազիլացի Տիագո Ավիլան։

Նմանատիպ հոդվածներ
Ազգային գվարդիայի զորքերը ժամանել են Լոս Անջելես
Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Խռովությունները ճնշ...
Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշ...
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից կան վիրավորներ
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումներից վիրավորվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ առնվազն 35 կին և երեխա։ Այս մասին հայտնել է...
Անկարգություններ՝ Փարիզում․ հրդեհվել են մեքենաներ, վնասվել՝ խանութներ և ռեստորաններ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայում անկարգություններ է առաջացրել Փարիզում: Չեմպիոնական տոնակատարությունների...