Արծվիկ Մինասյանն՝ իր վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղյակ չի եղել, որ իր վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին գրել է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ եթե Սեյրան Օհանյանի վերաբերյալ տարբեր ակնարկներ լինում էին ու սպասվում էր, որ նրա նկատմամբ նոր հետապնդում կիրականացվի, ապա Արծվիկ Մինասյանի դեպքում անսպասելի է եղել։
Ըստ տեղեկությունների մինչ այժմ Արծվիկ Մինասյանը հանդես էր գալիս տուժողի կարգավիճակում, քանի որ տեսախցիկների ներկայությամբ 2022 թ. մայիսի 18–ին իրավապահները նրա նկատմամբ բռնություն էին գործադրել, սակայն անցած տարիներին այդ դեպքը փորձ արվեց պարտակել ու մեղավորներին պատասխանատվության չենթարկել, ինչի դեմ պատգամավորը հետևողականորեն պայքարում է։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արզնիի համայնքապետը և ևս 8 անձ. մանրամասներ
Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այս մաս...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում,...