Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ. Աղազարյան
Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ։ Այս մասին գրել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Վերջին երկու այդպիսի դեպքերը.
Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։
Առաջին դեպքում առարկություններ չունեմ։
Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել՝ այցելելով Գարեգին Բ ին։
Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ի մեկնաբանության մեջ կոչ է արել համատեքստից չհանել Մեդինսկու խոսքեր...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...