Բախումներ Լոս Անջելեսում. ազգային գվարդիայի մոբիլիզացիա է հայտարարվել

Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որի ժամանակ նաև բախումներ են եղել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել բողոքի ցույցերը ցրելու համար։


Սպիտակ տան ներգաղթի հարցերով հանձնակատար Թոմ Հոմանը հայտարարել է, որ քաղաքում կտեղակայվի Ազգային գվարդիան՝ մոտ 2000 հոգի։ Նա հավելել է, որ ցուցարարներն իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումը, բայց պատասխանատվության կենթարկվեն, եթե ձեռք բարձրացնեն սպաների վրա կամ ոչնչացնեն գույքը։


Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի մոբիլիզացիան սադրիչ որոշում է և միայն կմեծացնի լարվածությունը։ Ինչպես հավելել է նահանգի ղեկավարը, տեղի ոստիկանության ուժերի համալրման կարիք չկա։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսում խուզարկություններ են իրականացվել անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար։ Ոստիկանությունը ձերբակալել է 44 մարդու։ Քաղաքում սկսվել են միգրանտների աջակցության բողոքի ցույցեր։ Մարդիկ փողոց են դուրս եկել «ոչ ոք անօրինական չէ գրությամբ պաստառներով։ Ոմանք հարվածել են պարեկային մեքենաներին։