Պենտագոնը ՉԹՕ-ի մասին տարիներ շարունակ ապատեղեկատվություն է տարածել
Պենտագոնը տարիներ շարունակ ՉԹՕ-ների մասին ապատեղեկատվություն է տարածել՝ գաղտնի ռազմական ծրագրերը թաքցնելու համար: Գրում է The Wall Street Journal-ը:
Հրապարակման համաձայն՝ 1980-ականներին ԱՄՆ ռազմաօդային ուժերի աշխատակիցը թռչող ափսեների կեղծ լուսանկարներ է ուղարկել Նևադայի «51-րդ գոտի» գաղտնի օբյեկտի մոտ գտնվող բարի սեփականատիրոջը։ Սա գաղտնի ինքնաթիռների փորձարկումները թաքցնելու գործողության մի մասն էր։
Ռազմական ղեկավարները վախենում էին, որ ծրագիրը կբացահայտվի, ուստի որոշել են, որ եթե տեղացիները ինչ-որ կերպ տեսնեն փորձնական թռիչք, ապա ավելի շուտ կհավատան, որ դա ՉԹՕ է։
«Բոլորը խորամանկություն էր՝ թաքցնելու համար, թե իրականում ինչ էր կատարվում «51-րդ գոտում»: Ռազմաօդային ուժերը օգտագործում էին այդ օբյեկտը գերգաղտնի, կործանիչներ մշակելու համար, որոնք համարվում էին կարևոր առավելություն Խորհրդային Միության դեմ», - ասվում է հոդվածում։
WSJ-ն գրում է, որ հարյուրավոր զինվորականներ, որոնք ստորագրել են գաղտնիության մասին համաձայնագրեր, կարծում էին, որ ՉԹՕ-ների մասին իրենց հետազոտությունները իրական են։ Նրանցից ոմանք դեռևս հավատում են այլմոլորակայինների միջամտությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բրուցելոզի վարակ՝ Աշոցքում
Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEW...
Հայտնի TikToker-ին ձերբակալել են ԱՄՆ օդանավակայանում
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը ձերբակալել է Հաբի Լեյմին, որն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է: Ինչպես հայտնում է...
Բախումներ Լոս Անջելեսում. ազգային գվարդիայի մոբիլիզացիա է հայտարարվել
Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որի ժամանակ նաև բախումներ են եղել։ Ոստի...
Իրանի հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան
Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան: «Արմենպրես...