Հայտնի TikToker-ին ձերբակալել են ԱՄՆ օդանավակայանում
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը ձերբակալել է Հաբի Լեյմին, որն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է: Ինչպես հայտնում է Agence France-Presse, լրացել է Լեյմի վիզայի ժամկետը:
Իշխանությունները հայտնում են, որ Լեյմը ԱՄՆ է մուտք գործել ապրիլի 30-ին, սակայն պարզվել է, որ նա օրենք է խախտել: Տիկտոկերին ազատ են արձակել ձերբակալման օրը, որից հետո նա ինքնակամ լքել է երկիրը։
Հիշեցնենք, որ Լեյմը բարի կամքի դեսպան է և TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը, որն ունի ավելի քան 162 միլիոն հետևորդ:
Նրա կարճ տեսանյութերը, որոնցում նա ոչ մի բառ չի ասում, վիրուսային են դարձել ՝ ծաղրելով բարդ ու անհասկանալի խորհուրդները, որոնցով լի է համացանցը:
Նմանատիպ հոդվածներ
Բրուցելոզի վարակ՝ Աշոցքում
Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEW...
Բախումներ Լոս Անջելեսում. ազգային գվարդիայի մոբիլիզացիա է հայտարարվել
Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որի ժամանակ նաև բախումներ են եղել։ Ոստի...
Պենտագոնը ՉԹՕ-ի մասին տարիներ շարունակ ապատեղեկատվություն է տարածել
Պենտագոնը տարիներ շարունակ ՉԹՕ-ների մասին ապատեղեկատվություն է տարածել՝ գաղտնի ռազմական ծրագրերը թաքցնելու համար: Գրում...
Իրանից օտարերկրացիների տարհանում է իրականացվում Ադրբեջանի հետ սահմանով
Իրանից օտարերկրացիների տարհանում է իրականացվում Ադրբեջանի հետ սահմանով: Մի շարք օտարերկրյա պետություններ խնդրել են Ադրբե...