Երկու համայնքների միավորման քննարկում կա. Խուդաթյան․ «Հետք»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է, որ մոտ 10 օր է` քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Ընթացակարգերով պայմանավորված` հնարավոր է գործընթացն ավարտել մինչև 2025թ. վերջ: Նախարարի փոխանցմամբ՝ պատճառը քաղաքական չէ, և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս վերամիավորվեն:
«Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել: Հիմա գնում ենք արդյունավետ կառավարման ճանապարհով, այսինքն՝ խոշորացնում ենք համայնքը, ինչպես այլ համայնքներում է եղել»,-ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Վաղարշապատը խոշորացվել է 2021թ-ին, այսինքն` ոչ վաղ անցյալում, Էջմիածին քաղաքին միացել է Ոսկեհատ գյուղը, Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք` արդյոք հնարավոր չէր այդ ժամանակ նշվածը հաշվի առնել:
«Մեծ հաշվով Վաղարշապատը չի խոշորացվել, մի գյուղ է միացել: Հիմա խոշորացված համայնք անվանը բովանդակություն ենք ուզում տալ: Սա շարունակական պրոցես է, չեմ բացառում, որ առաջիկայում ավելի մեծ միավորներ ստեղծվեն: Վաղարշապատում ընդամենը գործընթացը մի փոքր առաջ ընկավ՝ պայմանավորված համայնքի ղեկավարի հրաժարականով: Սա նախատեսում էինք իրականացնել 2026թ-ին՝ ՏԻՄ ընտրություններին զուգահեռ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նախարարը` հավելելով, որ 2016-2017թթ. ևս վերամիավորումներ եղել են, և Վաղարշապատն այդ գործընթացի շարունակությունն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Երկու անչափահասների հետ ԱԱԾ-ն զրույցներ է ունեցել․ ինչ է պարզվել
Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակի...
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-...
Թուրքիայում մեծ թվով մարդիկ վիրավորվել են կենդանիների մորթման ժամանակ
Թուրքիայում Կուրբան Բայրամի առաջին օրը բժշկական օգնության է դիմել ավելի քան 14 000 մարդ, որոնք վիրավորվել են զոհաբերվող...
Երևանի մոլերից մեկում կանանց զուգարանում տղամարդը նկարահանել է
«Դալմա մոլում» մի տղամարդ, գտնվելով կանանց զուգարանում, հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը։Auroranews-ը փորձեց մանրամ...