Թրամփը մեկնաբանել է Մասկի քննադատությունը իր հասցեին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում ձեռնարկատեր Էլոն Մասկի հարձակումները, որը մինչև վերջերս իր վարչակազմում վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը: Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան ղեկավարի Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփն ընդգծել է, որ իրեն չի հետաքրքրում, որ Մասկը դուրս է եկել է իր դեմ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ձեռնարկատերը պետք է դա աներ մի քանի ամիս առաջ:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Մասկի կողմից քննադատված պետական ծախսերի վերաբերյալ օրինագիծը «լավագույն» փաստաթղթերից մեկն է, որը երբևէ ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը:
Թրամփը հավելել է, որ եթե օրինագիծը չընդունվի, դրան կհաջորդի հարկերի 68%-ով բարձրացում և «շատ ավելի վատ բաներ»:
Գործարարի՝ Սպիտակ տնից հեռանալու որոշման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Էլոն Մասկի միջև հանրային վեճ է տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ խոսել է Բաքվում պահվող գերիներից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց հարց...
Մի դատիր, որ չդատվես. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...