Մի դատիր, որ չդատվես. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»։
«Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու, իմ ըմբռնումն այսպիսին է»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ իրենք չեն կարող «մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնել, տանել տալ մեր... Մեր կնոջը լավ չի հնչում... չենք կարող տանել տալ մեր կանանց, երեխաներին ու այդպես շարունակ, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- ընդգծեց նա։
Վարչապետը պարզաբանեց՝ դատել չի նշանակում, որ պետք է պարտադիր դատավճիռ կայացնես, դատել նշանակում է նաև վերաբերվել։
Այսինքն՝ նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, ես ձեզ ավելին ասեմ՝ մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք, սկզբունքը դրված է, մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք»,- նշեց նա։
Վարչապետը հայտարարեց՝ եթե իրենց սկզբունքը բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչ վերցնելը լիներ, այդքան չէին չարչարվի, այդքան օրենքի նախագիծ, նոր օրենք, նոր դատարան չէին նախաձեռնի։
«Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա կլինի պետության կորուստ, բայց, մյուս կողմից էլ, մենք հետևողական ենք, մարդկանց առաջ պարտավորություն ենք ստանձնել»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...
Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ խոսել է Բաքվում պահվող գերիներից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց հարց...