ՌԴ-ն պատրաստ է նպաստել Թրամփի և Մասկի հաշտեցմանը. Մեդվեդևը պայման է նշել
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի հաշտեցմանը՝ «ողջամիտ վարձատրության» դիմաց։ Այս մասին X-ում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թրամփի և Մասկի միջև «խաղաղության համաձայնագրի» կնքմանը՝ Մասկի գլոբալ արբանյակային կապի Starlink համակարգում «բաժնեմաս ձեռքբերելու» դիմաց:
«Մենք պատրաստ ենք նպաստել Դ-ի և Ի-ի (Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև) խաղաղության համաձայնագրի կնքմանը ողջամիտ վճարի դիմաց և որպես վճար ընդունել Starlink-ի բաժնետոմսերը։ Մի՛ վիճեք, տղե՛րք», - գրել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ և պայմանագրեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ «անչափ հիասթափված է» միլիարդատեր Իլոն Մասկից։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչեցրած որոշ մեղադրանքներին:
Ռեփեր Քանյե Ուեսթը ևս կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին դադարեցնել հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...