Մասկը մեկ օրում առհելի գումար է կորցրել
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի արդյունքում, ըստ Bloomberg Billionaires Index-ի:
Bloomberg-ի ամենօրյա վարկանիշի համաձայն, Մասկն ինքը մեկ օրում կորցրել է 33.9 միլիարդ դոլար։ Նրա կարողությունն այժմ գնահատվում է 335 միլիարդ դոլար, և նա դեռևս գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է կրճատել Մասկի կառավարական սուբսիդիաները և պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Դրանից հետո Tesla-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 14.2%-ով, ինչը հանգեցրել է ընկերության մոտ 152 միլիարդ դոլարի կորստի։
Մասկը և Թրամփը հրապարակային վեճի մեջ են մտել ԱՄՆ նախագահի կողմից առաջարկված դաշնային ծախսերը կրճատելու մասշտաբային օրինագծի շուրջ, որը Մասկը անվանել է «զզվելի»։ Ձեռնարկատերը նաև կոչ է արել «չեղարկել օրինագիծը»։ Թրամփը պատասխանել է՝ ասելով, որ հիասթափված է Մասկից, քանի որ նա «շատ բան է արել նրա համար»։ Այնուհետև Մասկը շարունակլ է՝ ասելով, որ իր շնորհիվ է, որ Թրամփը դարձավ նախագահ, և որ հանրապետականները վերահսկողություն ձեռք բերեցին Կոնգրեսի երկու պալատներում։






























