Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 6-ի ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահ...
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...