Սամվել Շահրամանյանին կրկին հարցաքննում են
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեում է, նրան կրկին կանչել են հարցաքննության։ 24News-ին այս մասին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Վերջին մեկ ամսում նա արդեն 6-7 անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Այն գործը, որի շրջանակում Շահրամանյանը հարցաքննվում է, վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերքը և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ Շահրամանյանը հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությու...