Նոր մանրամասներ` հայազգի տղամարդու առևանգման դեպքից
Յարոսլավսկի կայարանում առևանգվելուց առաջ հայազգի բլոգեր Շչեպիխինը զանգահարել է իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այս մասին հաղորդել է Baza Telegram ալիքը։
«Առևանգումից առաջ Արեգ Շչեպիխինը օգնության է կանչել ոստիկանություն, նրանք պահանջել են նրա ներողության տեսանյութը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հեռուստաալիքի՝ հունիսի 3-ի երեկոյան տղամարդը զանգահարել է իրավապահ մարմինների աշխատակիցներին և ասել, որ Յարոսլավսկի կայարանի սրճարանում իրեն մոտեցել է անհայտ անձ և սկսել է նկարահանել իրեն։ Միաժամանակ տղամարդը պահանջել է, որ բլոգերը ներողություն խնդրի չեչեններին և մուսուլմաններին վիրավորելու համար։
Նաև հաղորդվում է, որ ոստիկանություն զանգը ձայնագրվել է ժամը 21:10-ին՝ Շչեպիխինի առևանգումից մոտ 20 րոպե առաջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա հայազգի, գործարար Արեգ Շչեպիխինին և տարել անհայտ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահ...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...