Ինձ դուր է գալիս այդ երկրի ղեկավարը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, բայց կարծում է, որ նրա հետ բանակցելը «չափազանց դժվար» է, գրել է ԱՄՆ ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։
«Ինձ դուր է գալիս Չինաստանի ղեկավարը, միշտ էլ դուր է եկել և միշտ էլ դուր է գալու, բայց նա շատ անզիջում է և չափազանց դժվար է նրա հետ պայմանավորվելը», - գրել է Թրամփը։
Հունիսի 1-ին Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել էր, որ Թրամփի և Սի Ծինփինի զրույցը սպասվում է առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մայիսի 30-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի առաջնորդի հետ՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև ծագած առևտրային տարաձայնությունները լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությու...