Ամոթ նրանց. սա նողկալի օրինագիծ է. Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնային ծախսերի կրճատման մասին օրինագիծը, որը նա անվանել է «միասնական, մեծ և գեղեցիկ»։ Այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցում:
«Այս ծախսերի մասին օրինագիծը զզվելի նողկալի բան է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին։ Դուք գիտեք, որ ձեր արածը սխալ էր։ Դուք գիտեք դա», - գրել է Մասկը։
Հավելենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մայիսի 22-ին ընդունեց նախագահ Դոնալդ Թրամփի «մեծ, գեղեցիկ» ներքին քաղաքականության օրինագիծը։ Օրինագիծը շաբաթներ շարունակ քննարկվել է և բուռն քննարկումներ է առաջացրել Հանրապետական կուսակցության ներսում ։
Փաթեթը ներառում է 2017 թվականի հարկային կրճատումների երկարաձգում, զինված ուժերի ընդլայնում և ամերիկացի առաջնորդի զանգվածային տեղահանությունների ծրագրերի իրականացում: Այս օրինագծի օգնությամբ Թրամփը կկարողանա կատարել երկու նախընտրական խոստումներ՝ վերացնել թեյավճարների և արտաժամյա աշխատանքի հարկերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.47 դրա...
Առևանգված երեխան հայտնաբերվել է․ մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է
Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մաս...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380,91 դրա...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 391,38 դրա...